Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Զեկույցի նյութն Արցախն էր

Զեկույցի նյութն Արցախն էր
12.07.2024 | 13:04

Շնորհակալ եմ միջազգային հարաբերությունների դոկտոր, պրոֆեսոր Armen Baibourtian -ին հրավերի համար։ Նրա զեկույցի նյութն Արցախն էր։ Այն գրավիչ էր, ուսուցողական, խորքային։ Առաջնորդարանի «Արմեն -Համբար» դահլիճում ներկա էին հոգևոր, քաղաքական այրեր, տիկնայք, ավանդական հասարակական միությունների ղեկավարներ, մտավորականներ, արվեստագետներ։ Դոկտոր Արմեն Բայբուրդյանը իր ելույթը սկսեց հիշատակելով François de Callières -ին, նրա աշխատությունները համարելով դիվանագիտության «Աստվածաշունչ» կամ դիվանագիտական պրակտիկա։ Ի հակադրություն Niccolò Machiavelli, առաջինը պնդում է, որ բանակցություններում խաբեությամբ, ստով նպատակին հասած հաջողությունը խախուտ է, կարճաաաժամկետ է, ուղղամիտ, շիտակ ձևով նպատակին հասած հաջողությունը ավելի դժվար է, բայց ավելի կայուն:

Պարոն Բայբուրդյանը հենց այդ դպրոցի ներկայացուցիչն է։ Հռետորը համառոտ պատմական փաստեր նշեց ԱՐՑԱԽ երկրամասի մասին։

Արցախը պատմականորեն Հայաստանի կարևորագույն նահանգներից մեկն է։ Արցախը Հայաստանի այն եզակի նահանգներից է, որը բնակչության ճնշող մեծամասնությամբ միշտ հայ է եղել, արցախցին միշտ կառչած է եղել իր հողին։ Հայ ազնվականությունը ավելի երկար պահպանվեց Արցախում, քան պատմական որևէ այլ նահանգներում հանձինս Արցախի մելիքությունների։ Եղավ մի պահ, որ ազնվականությունն ու հոգևոր դասը միավորվեց և հանձինս Խաչեն գավառի Հասան-Ջալալյանների իշխանական տոհմի։ Մինչև տասնիններորդ դարի սկիզբը հայերս իշխանություն ենք ունեցել այնտեղ։

Համաշխարհային արդի դիվանագիտությունը սկսած 1648 թ. ի դեմս եվրոպացիների առաջնորդվում է Վեստֆալյան սկզբունքով.

«Երկրի տարածքային ամբողջությունը, սահմանների անձեռմխելիությունը» սրբազան սկզբունք է մինչ օրս։ Այս սկզբունքը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Դրա կողքին գործում է նաև Ազգերի ինքնորոշման սկզբունքը, ըստ որի ժողովուրդները իրավունք ունեն որոշելու իրենց քաղաքական, տնտեսական սոցիալական մշակույթային ապագան, բայց միայն առաջին սկզբունքը ոչ մի ձևով չխախտելու դեպքում։

Ազգերի ինքնորոշման մեծագույն դրսևորում էր ԱՄՆ-ի պետականության, անկախության գործընթացը ապագաղութացումը Մեծ Բրիտանիայից։

Թվում է միջազգային այս երկու սկզբունքները հակադիր են ու իրարամերժ են, բայց դրանք հստակ, գծված տրամաբանություն ունեն։ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ հստակ նշվում է նաև սա.

«Եթե պետությունը ցեղասպանում է իր ժողովրդին կամ պատերազմական հանցագործություն է կատարում իր ժողովրդի նկատմամբ, ապա նա իրավունք ունի օգտվելու Ազգերի Ինքնորոշման Իրավունքից»:

Սա այն արտոնությունն է, որ կարող է հիմք հանդիսանալ Արցախի Անկախության համար։ Դիվանագիտական դաշտում կարելի է օգուտի հասնել պատերազմական պարտությունից հետո, եթե այդ հարցը դրվի ՄԱԿ-ի առաջնահերթ իրավասության ներքո։

Պատրաստ պիտի լինենք, ամուր մնանք Հայաստանում ու Արցախում պայքարելու մեր անվտանգ, արդար ապագայի համար։

Միշտ հաղթում է ազգի մնացորդը` տասանորդը, քանակը չէ, այլ որակն է որոշիչը, որ հավատարիմ է իր սկզբունքներին։

Թող բարգավաճի Հայրենիք- Արցախ- Սփյուռք եռամիությունը։

Թող ծաղկի Աստծո կողմից մեզ տված Հայոց Աշխարհը ի դեմս Հայոց Պետականության։

Եղիցի այսպես։

Մարգարիտ ԴԵՐԱՆՑ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ